Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը` Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում

Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` «Եվրատեսիլըե, տեղի կունենա 08.05.18թ. – 12.05.18թ., Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Սևակ Խանաղյան: Նրա առաջին ելույթը կայանալու է 08.05.2018թ. 16 համարի տակ:

 

Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը (օր.02) պարունակող SMS 1004 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099002): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:

 

Քվեարկության կանոններ

  • Արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին:
  • Հեռուստադիտողները կարող են մասնակցել քվեարկությանը միայն այն կիսաեզրափակիչ փուլում, որտեղ ներկայացված է իրենց երկիրը:
  • Քվեարկության ժամանակահատվածից դուրս ուղարկված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի:
  • Միևնույն հեռախոսահամարից 1004 կարճ համարին թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS:
  • Միևնույն հեռախոսահամարից, 0900990 համարին զանգահարելով, կարելի է քվեարկել առավելագույնը 20 անգամ:
  • Սխալ ձևաչափով տրված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի:
  • Ռոումինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը:

 

1004 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 280 դրամ (ներառյալ ԱԱՀ):

 

SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:

 

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը կհեռարձակվի 08.05.18թ., 10.05.18թ. և 12.05.18թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

25

Հունիսի

2020

29

Մայիսի

2020

24

Ապրիլի

2020

26

Սեպտեմբերի

2019

12

Սեպտեմբերի

2019

Top ok