Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

«SMS Վիկտորինա»

Մասնակցեք դեկտեմբերի 15-24-ն անցկացվող SMS վիկտորինային և ստացեք նվեր HP Notebook:

 

ինչպես մասնակցել

Վիկտորինային մասնակցելու համար ուղարկեք Play բառը 1049 կարճ համարին: Որպես պատասխան Դուք կստանաք վիկտորինայի առաջին հարցը` պատասխանի երեք հնարավոր տարբերակներով:

Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է 1049 կարճ համարին ուղարկել SMS` այն պատասխանի համարով, որը Ձեր կարծիքով ճիշտ է:

Օրինակ` 
Ո՞րտեղ է ծնվել Ֆրիդա Կալոն: 
1. Մեքսիկա
2. Ամերիկա
3. Չինաստան

Եթե կարծում եք, որ  Ֆրիդա Կալոն ծնվել է Մեքսիկայում, ապա 1049 կարճ համարին ուղարկում եք SMS` տեքստում  նշելով 1 թիվը:

Անկախ պատասխանի ճիշտ կամ սխալ լինելուց՝ Դուք կստանաք հաջորդ SMS-ը, որտեղ կնշվի նախորդ հարցի պատասխանի արդյունքը (ճիշտ կամ սխալ), կուտակված միավորների քանակը և հաջորդ հարցը:

Վիկտորինայի վերջին հարցին պատասխանելուց հետո Դուք կստանաք SMS, որտեղ նշված կլինի տվյալ հարցի պատասխանի արդյունքը (ճիշտ կամ սխալ) և վաստակած ընդհանուր միավորների քանակը:

SMS Վիկտորինան անց է կացվում հայերեն լեզվով (լատինատառ):

Հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով` հարցերի ընդհանուր ցանկից: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար Դուք կստանաք 1 միավոր, յուրաքանչյուր սխալ պատասխանի համար` 0 միավոր:

Ի դեպ, Դուք ցանկացած պահի կարող եք ճշտել կուտակած միավորները՝ ուղարկելով TOP բառը 1049 համարին:

SMS վիկտորինան կունենա 1 հաղթող, ով հայտնի կդառնա 29.12.2017-ին: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով նշված ժամանակահատվածում առաջինը ճիշտ կպատասխանի հարցերի առավելագույն քանակին, այսինքն նա, ով առաջինն է հավաքել առավելագույն թվով միավորներ:

SMS վիկտորինայի արդյունքները և հաղթող հեռախոսահամարը կհրապարակվեն www.ucom.am կայքում 29.12.2017-ին:

ծառայության արժեքը

1049 համարին ուղարկվող մեկ SMS-ի արժեքն է 150 դրամ, ներառյալ ԱԱՀ:

մրցանակ

SMS վիկտորինայի հաղթող մասնակիցը կստանա նվեր՝ HP Notebook:

26

Դեկտեմբերի

2017

13

Դեկտեմբերի

2017

20

Նոյեմբերի

2017

03

Նոյեմբերի

2017

Top