Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

PushPush կառավարվող ծանուցումների հավելված

 

‹‹Նիկիտա Մոբայլ›› ՍՊԸ-ն բջջային գովազդի ոլորտում հանդես է գալիս նոր, հետաքրքիր և ինովացիոն առաջարկով:

PushPush հավելվածը Հայաստանում թվային գովազդի բոլորովին նոր տեսակ է, որը թույլ է տալիս օգտատիրոջն ինքնուրույն կառավարել ստացվող գովազդային և տեղեկատվական ծանուցումները: Հավելվածը բաղկացած է 2 բաժիններից` ‹‹Կարևոր›› և ‹‹Գովազդային›› ծանուցումներ: ‹‹Գովազդային›› ծանուցումների ցանկից օգտատերերը կարող են ընտրել այն ծանուցումները, որոնք ցանկանում են ստանալ, իսկ ‹‹Կարևոր›› ծանուցումներն, օրինակ` գազ, ջուր, արգելափակել հնարավոր չէ:

 

PushPush հավելվածը հնարավորություն է տալիս հետադարձ կապ հաստատել գովազդատուի հետ: Բաժանորդագրվելով հավելվածին` կարող եք ‹‹Գովազդային›› ծանուցումների ցանկից ընտրել, որ ծանուցումներն եք ցանկանում ստանալ: Հավելվածում կարող եք կառավարել ծանուցումներ ստանալու օրերը և ժամերը (գիշերային ժամերին լռելյայն ռեժիմով ծանուցումներ չեն ուղարկվում):

Հավելվածն ունի շատ պարզ ինտերֆեյս և գործում է նաև ռոումինգում:

 

Ծանուցումներ ստանալու համար հարկավոր է ընդամենը ինտերնետ կապ: Բայց եթե Դուք չունեք ինտերնետ կապ, ապա ծանուցումները կստանաք SMS հաղորդագրության տեսքով: Հավելվածին բաժանորդագրվելուց Դուք պետք է գրանցեք հեռախոսահամար (հետո կարող եք Ձեր անձնական էջում ավելացնել ևս 3 հեռախոսահամար), որին կստանաք SMS հաղորդագրությունները:

 

Գովազդատուի համար հավելվածը ևս ունի մի շարք առավելություններ: Այն թույլ է տալիս ուղարկել անսահմանափակ երկարության գովազդային տեքստ, դարձնել գովազդը ավելի գունեղ` տեղադրելով նկարներ, աուդիո և վիդեո ձայնագրոթյունների հղումներ, գովազդատուի հետ հետադարձ կապի հեռախոսահամար: Գովազդատուի  համար առավելություն է համարվում նաև այն, որ հանրային կարևորության ծանուցումները համարվում են ‹‹Կարևոր››  ծանուցումներ, որոնք արգելափակել հնարավոր չէ: Գովազդատուն կարող է մանրամասն վիճակագրություն ստանալ ստացված և ընթերցված ծանուցումների մասին :

 

Ինչպես նշում է ‹‹ՆիկիտաՄոբայլ›› ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Արա Յաղջյանը, ‹‹Նիկիտա Մոբայլ››-ի հետ SMS առաքման շրջականում համագործակցող բոլոր գործընկերների համար սա բացառիկ հնարավորություն է, քանի որ գործընկերները հնարավորություն ունեն օգտագործել նոր և ժամանակակից  ծանուցման միջոցը:

13

Դեկտեմբերի

20

Նոյեմբերի

17

Հոկտեմբերի

28

Սեպտեմբերի

Top