Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

Մեր մասին

«Նիկիտա Մոբայլ»  ընկերությունը դինամիկ զարգացող նորարարական ընկերություն է, որը Հայաստանում հիմնադրվել է 2006 թվականին: Մեր ընկերությունը բջջային մարքեթինգի և էլեկտրոնային կոմերցիայի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություներից է: Մենք տիրապետում ենք բջջային տարատեսակ ծառայություններ իրագործելու մեծ հնարավորությունների:

Ընկերության գործունեությունը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝

  • բջջային բանկային ծառայություններ,
  • բջջային վճարումներ,
  • մարքեթինգային և ավտոմատացված (տրանզակցիոն) sms առաքում,
  • ձայնային և կարճ համարների միջոցով տեղեկատվական և զվարճալի ծառայությունների տրամադրում,
  • կարճ համարների միջոցով բարեգործական դրամահավաքների կազմակերպում,
  • զանգերի կենտրոնի ծառայություն,
  • 0909 շուրջօրյա տեղեկատուի ծառայություն և այլն:

 

2009թ.-ից «Նիկիտա Մոբայլ»  ընկերությունը ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում: Համագործակցություն է իրականացվել տարբեր բարեգործական հիմնադրամների հետ, ինչպես նաև կազմակերպվել են դրամահավաքներ անհատների համար:

 

«Նիկիտա Մոբայլ» ընկերությանն է պատկանում Հայաստանում ամենախոշոր զանգերի կենտրոնը, որը գործում է 24/7 հիմունքներով: Նորագույն սարքավորումներով ու փորձառու աշխատակիցներով համալրված զանգերի կենտրոնը ծառայում է ոչ միայն բաժանորդներին, այլև լուծում է ցանկացած տեխնիկական խնդիր՝ կապված ընկերության գործընկերների հետ:

 

Համագործակցելով բոլոր բջջային օպերատորների հետ՝ մենք ապահովում ենք հայկական շուկայի լիարժեք ծածկույթ: Ամեն տարի ընկերության բիզնես պորտֆելը հարստանում է նորարարական ծառայություններով, որոնք անմիջապես ձեռք են բերում լայն տարածում  ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր երկրի սահմաներից դուրս:

 

Ընկերությունը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է նաև միջազգային բջջային շուկայի առաջատարների հետ:

Մեր թիմը

Լիանա Ավագյան

Տնօրեն

Արփինե Աղաբաբյան

Գլխավոր հաշվապահ

Գոհար Նահապետյան

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Բոլորը
Top