Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

Բարեգործություն

Նիկիտա Մոբայլ ընկերությունը հիմնադրվել է 2006թ. հունիսի 21-ին: Գործունեություն է սկսել ծավալել 2007 թ. հունվարից և մինչ այսօր հայկական շուկայում գրավում է առաջատար դիրք:

 

SMS Բարեգործություն

 

2009թ.-ից մեր ընկերությունը ներգրավված է բարեգործական բազմաթիվ ծրագրերում: Համագործակցություն է իրականացվել տարբեր հիմնադրամների հետ, ինչպես նաև կազմակերպվել են դրամահավաքներ անհատների համար: Ստորև նշված են գործընկերների մի քանի անուններ, որոնց հետ իրականացվել են բարեգործական ծրագրեր՝

 

Հայկական Կարմիր Խաչ

  • 2010թ. բարեգործական ծրագրի շրջանակներում օգնել ենք Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:
  • 2011թ. բարեգործական ծրագրի շրջանակներում օգնել ենք Ճապոնիայում ցունամիից տուժածներին:
  • 2014թ. իրականացվել է դրամահավաք՝ Քեսաբում տուժածներին աջակցելու համար:
  • 2015թ. իրականացվել է բարեգործական ծրագիր՝ Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամ

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների շրջանակում SMS նվիրատվությունների միջոցով ստացված գումարները նպատակաուղղվել են Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի կողմից հաստատված տարվա ռազմավարական ծրագրերին:

 

Ծրագրերն ըստ տարիների հետևյալն են՝

 

  • 2010թ. Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի համալիր զարգացման ծրագրեր, մասնավորապես՝ ջրամատակարարման ոլորտում,
  • 2011թ. Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավում,
  • 2012թ. Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցում,
  • 2013թ. Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի վերակառուցում,
  • 2014թ. Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման երկրորդ փուլ,
  • 2015թ. Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցում,
  • 2016թ. Արցախի տուժած բնակավայրերի վերականգնում, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցում:

Այլ ընկերություններ

 

  • 2009–2010թթ. ՀՀ վայրի բնութան և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են բարեգործական ծրագրեր, որոնցից կուտակված գումարը օգտագործվել է ծառատունկի նպատակով:
  • 2011թ. և 2016թ. Հանրային Հեռուստաընկերությունը կազմակերպել է զանազան բարեգործական ծրագրեր: 
  • 2013թ. Նվիրիր Կյանք ԲԿ դրամահավաքից կուտակված գումարը օգտագործվել է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման համար:
  • Մայր Աթոռ ս. Էջմիածինը կազմակերպել է մի շարք դրամահավաքներ՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:
  • Օգնենք Հայ Մանուկներին ՀԿ կազմակերպել է մի շարք բարեգործական ծրագրեր՝ առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու համար:
  • 2013թ. Հայ մայրեր ՀԿ-ի կողմից կազմակերպած բարեգործական ծրագրի շրջանակներում նվիրաբերված գումարները նպատակաուղղվել են անապահով և հաշմանդամ երեխաների բուժման համար:
  • 2013թ. Դասական երաժշտության աջակցություն ՀԿ կազմակերպել է SMS դրամահավաք՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին աջակցելու համար:
  • 2014թ. Շանթ հեռուստաընկերությունը իրականացրել է բարեգործական ծրագիր, որի ընթացքում հավաքագրված գումարը օգտագործվել է ք.Գյումրիում Թումո կենտրոնի կառուցման համար:
  • 2014թ. Երազ բարեգործական հիմնադրամը, SMS հաղորդագրությունների միջոցով հավաքագրված գումարով, աջակցել է շաքարախտով հիվանդ երեխաների բուժմանը:
  • 2014թ. Էխո ՀԿ-ի հետ համատեղ անցկացվել է բարեգործական ակցիա, որի ժամանակ հավաքագրված գումարը օգտագործվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար:
  • 2015թ. ԱՐԱԳԻԼ Վերարտադրողական Բժշկության Աջակցության Հիմնադրամը, բարեգործական ծրագրեր իրականացնելու համար, կազմակերպել է դրամահավաք:
  • 2015 թ. սկսած Երուսաղեմի հայ ուխտավոր ՀԿ իրականացնում է բարեգործական ակցիա:
  • 2015թ. Արմենիա հեռուստաընկերության կողմից կազմակերպած Հայի Աչքեր բարեգործական մարաթոնի ժամանակ կուտակված գումարը, օգտագործվել է սոցալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար:
  • 2017թ. Եվրասիա Բարեգործական հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որի հիմնական նպատակն է` անտառային էկոհամակարգերի պահպանությունը և դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը:

Պատասխանատուներ

Ծրագրի ղեկավար

Գոհար Նահապետյան

gohar@nikita.am

010 51 20 73

Top