Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

SMS

Բեռնել`

Ժամանակակից աշխարհում տեղեկատվության տարածման ամենաարագ և մատչելի տարբերակը շարունակում է մնալ SMS գովազդը, որը թույլ է տալիս անհատականացնել գովազդային հաղորդագրությունները` տրամադրելով ակնթարթային տեղեկատվություն: Հաշված րոպեների ընթացքում բաժանորդը ստանում է իր համար կարևոր տեղեկատվություն, օրինակ՝  խանութների զեղչերի կամ բանկային հաշիվների ելքերի ու մուտքերի վերաբերյալ:

 

«Նիկիտա Մոբայլ» ընկերությունն առաջարկում է կարճ հաղորդագրությունների հետ աշխատելու հարմարավետ գործիքներ`  ինտերֆեյս կամ  SDK ներքին համակարգեր (HTTP/XML API, SMPP 3.4): Դուք կարող եք  նաև փոխանցել մեզ Ձեր տվյալները և կազմակերպել Ձեր առաքումը մեր ծրագրի պատասխանատուների միջոցով:

 

Դուք կարող եք տրամադրել մեզ Ձեր հեռախոսահամարների բազան կամ օգտվել մեր՝ արդեն ճշտված, պարբերաբար թարմացվող բազայից, որն ունի մանրամասն ֆիլտրացում տարբեր պարամետրերով (սեռ, տարիք, բնակության վայր, մասնագիտություն, աշխատավարձի չափ և այլն): Ձեր տրամադրած բազան օգտագործվելու է բացառապես Ձեր առաքումները իրականացնելիս: 

 

Կարճ հաղորդագրությունների տեքստում կարելի է ավելացնել հղումներ, զեղչեր և առաջարկություններ՝ ուղարկելով անհատականացված հաղորդագրություն կոնկրետ անձին կամ գործածողների խմբին: Մեկ լատինատառ հաղորդագրությունը կարող է բաղկացած լինել մինչև 160 նիշից՝ ներառյալ բացատները: «Ուղարկողը» դաշտում տեղադրվում է բրենդի անվանումը: SMS-ը ուղարկվում է բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին:

 

SMS-ի առաքման ծառայությունների մանրամասների և Նիկիտա Մոբայլ ընկերության հետ համագործակցության առավելությունների մասին Դուք կարող եք իմանալ www.smsme.am կայքից կամ զանգահարելով 010 51 28 88,  010 51 20 73 հեռախոսահամարներով:

  

 

Մեր առավելությունները`

 

  • 24/7 տեխնիկական սպասարկում,
  • Տրանզակցիոն sms-ների շուրջօրյա ուղարկում,
  • MNP (Mobile Number Portability) – ի համարների ապահովում,
  • SMS-ի ստացման երաշխավորված որակ,
  • Որակյալ և արագ սպասարկում,
  • SMS առաքում բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին,
  • Մանրամասն վիճակագրության տրամադրում,
  • Ձեր հեռախոսահամարների գաղտնիության ապահովում,
  • Պարբերաբար թարմացվող և մանրամասն ֆիլտրացված բազա:

Պատասխանատուներ

Ծրագրի ղեկավար

Օֆելյա Ազարումյան

ofelya@nikita.am

010 51 20 73

Ծրագրի սուպերվայզեր

Աննա Եփրեմյան

anna@nikita.am

010 51 20 80 (7)

Ծրագրի տեխնիկական սուպերվայզեր

Միլենա Մաիլյան

milena@nikita.am

010 51 20 75

Top