Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

IVR

«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը, Անձնագրերի տրամադրման և վիզաների ՀՀ ոստիկանության գրասենյակի հետ համատեղ ստեղծել է 090007007 ձայնային տեղեկատվական պորտալը, որը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին ստանալ անհրաժեշտ և օգտակար տեղեկատվություն քաղաքացիության, վճարումների, օտարերկրյա քաղաքացիների հրավերների, VISA և/կամ քաղաքացիություն ձեռք բերելու, անձնագիր փոփոխելու և այլ ծառայությունների վերաբերյալ:

090007007 ձայնային պորտալը թույլ է տալիս քաղաքացիներին տեղեկացված լինել անձնագրային ծառայությունների հետ կապված իրենց իրավունքների և պարտականությունների մասին:



090001055 Հեքիաթների պորտալ է, որը ծնողներին և հարազատներին հնարավորություն է ընձեռում պարգևել հաճելի րոպեներ մանուկներին: Զանգելով 0900 01 055 համարին` մանուկները կարող են ունկնդրել տարբեր ազգերի հեքիաթներ:

 

090007000 – «Եթե Բոլորը» բարեգործական ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել առողջական տարբեր խնդիրներով երեխաներին: Ամեն ուրբաթ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, ներկայացվում է մի երեխայի պատմություն, ով օգնության կարիք ունի: Զանգելով 090007000՝ Դուք կարող եք նվիրաբերել 500 ՀՀԴ նախընտրած երեխային:

 

Զանգելով 090007777 խորհրդատվական պորտալ` Ռուսաստան մեկնող անձինք կարող են տեղեկություն ստանալ հարցաթերթիկները ճիշտ լրացնելու մասին:

 

090008888 – «Օդից փող»-ը ժամանցային պորտալ է, որին զանգելով մարդիկ հնարավորություն են ստանում մասնակցել վիկտորինային և ճիշտ պատասխանելով հարցերին՝ շահել գումար:

 

090008000 – սկսած 2011թ., ամեն տարի, Հայաստան Համահայկական հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք, որն ուղղվում է Արցախում առկա տարբեր խնդիրների լուծմանը:

Պատասխանատուներ

Ծրագրի ղեկավար

Գոհար Նահապետյան

gohar@nikita.am

010 51 20 73

Ծրագրի սուպերվայզեր

Մամիկոն Աղաջանյան

mamikon@nikita.am

Top