Заказать обратный звонок

Заполните все поля и отправьте заявку. Наши менеджеры свяжутся с Вами в рабочее время

Հեռ: 010 512 888

Push Push

Բեռնել`

PushPush հավելվածը Հայաստանում թվային գովազդի բոլորովին նոր տեսակ է, որը թույլ է տալիս ինքնուրույն կառավարել ստացվող ծանուցումները: 

Ներբեռնեք նոր PushPush հավելվածը և միշտ տեղեկացված եղեք Ձեզ հետաքրքրող ընկերությունների վերջին նորություններին: Հավելվածում ծանուցումները բաժանվում են երկու կատեգորիայի՝ "Կարևոր" և "Գովազդային": Ի դեպ՝ կարևոր համարվող ծանուցումները ստանալու են բոլոր օգտատերերը, դրանք արգելափակել հնարավոր չէ: Մարքեթինգային ծանուցումերի ցանկը օգտատերը կարող է ընտրել ըստ ցանկության: Հավելվածում կարելի է կառավարել ծանուցումներ ստանալու օրերը և ժամերը։ 

 

Հավելվածը հնարավորություն  է տալիս՝

  • Ստանալ գովազդային և կարևոր ծանուցումները մեկ տեղում,
  • Բաժանորդագրվել միայն Ձեզ հետաքրքրող ընկերությունների ծանուցումներին,
  • Կառավարել ծանուցումներ ստանալու օրերը և ժամերը,
  • Հետադարձ կապ հաստատել գովազդատուի հետ,
  • Պահպանել ծանուցումները 30 օր,

 

Հավելվածի առավելությունները՝ 

  • Ունի պարզ և հասկանալի ինտերֆեյս,
  • Գործում է ռոումինգում,
  • Ինտերնետ կապի բացակայության դեպքում, ծանուցումն առաքվում է SMS հաղորդագրության միջոցով,
  • Հնարավորություն է տալիս ծանուցմանը ավելացնել նկարներ, աուդիո, վիդեո ձայնագրությունների հղումներ,
  • Չի սահմանափակում ծանուցման տեքստը,
  • Ունի խիստ թիրախավորում ՝ գովազդատուն կարող է վստահ լինել, որ իր ծանուցումը ստանում են միայն իր ընկերությամբ հետաքրքրված օգտատերերը,
  • Տրամադրում է մանրամասն վիճակագրություն ստացված և ընթերցված ծանուցումների քանակի մասին:

Պատասխանատուներ

Ծրագրի տեխնիկական սուպերվայզեր

Միլենա Մաիլյան

milena@nikita.am

010 51 20 75

Top